АРМИНФОЦЕНТР: Сила воли и приверженность делу
сохранению нации сирийских армян, может изменить отношение властей Армении к
собственному народу.
Սիրիահայության
կամքն ու ազգապահպան նվիրվածությունը կարող է փոխել Հայաստանի իշխանության վերաբերմունքը
սեփական քաղաքացիների նկատմամբ Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին եւ համերգից առաջ խոսք հղել մասնակիցներին:
Իհարկե, այս կարգի միջոցառումների ժամանակ երկրի ղեկավարները գնահատանք են արտահայտում Հայրենիքում եւ Սփյուռքում Հայ Բարեգերծական Ընդհանուր միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեության նկատմամբ, խոսում հայության միասնության մասին եւ կարեւորում նրա համախմբումը նորանկախ հայրենիքի շուրջ:
Սակայն Սերժ Սարգսյանի ելույթում այս անգամ կար նաեւ ուղերձ սիրիահայությանը. <<Կարծում եմ, սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ հայտարարել հետեւյալը՝ մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն: Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, եւ կարծում եմ, որ միակ ելքն է սա>>:
Այս երեք նախադասությունը այն սկզբունքային մոտեցումներն են, որոնք հայրենի իշխանությունն այսօր որդեգրել է սիրիահայության նկատմամբ:
Սա առաջին քայլն է, որը կատարվեց շնորհիվ սիրիահայության:
Սակայն այս սկզբունքները պետք է կիրառելի լինեն ոչ միայն սիրիահայության եւ աշխարհասփյուռ հայության նկատմամբ, այլ նաեւ բուն Հայաստանում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ:
Սպասում ենք, որ մի օր էլ Հայաստանի նախագահը համարձակություն կունենա եւ կհայտարարի. <<Մենք չեն խրախուսում արտագաղթը Հայաստանից եւ մենք տեր ենք յուրաքանչյուր հայի այս երկրում եւ պատրաստ ենք մեր ունեցածի մի մասը կիսել նրա հետ, որ կարողանա գոյատեւել իր հայրենիքում եւ չարտագաղթել>>: 20.10.2012թ. Источник: "Armweeklynews.am"
|