Главная » 2012 » Март » 21 » Свободная трибуна: Карине Айрапетян: ВААГН (VAHAGN) - Бог Солнца, Победы и Войны. 21 марта день рождения (статья и видео)
08:48
Свободная трибуна: Карине Айрапетян: ВААГН (VAHAGN) - Бог Солнца, Победы и Войны. 21 марта день рождения (статья и видео)
АРМИНФОЦЕНТР: Представляем статью и интервью поэтессы из Германии Карине Айрапетян о древних армянских божествах и народных праздниках древности Автор рассказывает о возникновении культа самого древнего и любимого армянами боге солнца, войны и победы ВААГНЕ (VAHAGN), чей день рождение всегда отмечается 21 марта - в день начала весны (на армянском языке)
Հայոց Սրբազան Տոմարի Արեգ ամսվա Արեգ օրը համապատասխանում է ժամանակակից տոմարի մարտի
21-ին որպես Հայոց Ամանոր,այդ օրը
ընկալվում էր որպես երկրային տարեփոխման օր: Ըստ ավանդության հայոց ռազմի աստվածՎահագնը ծնվում
է, Արեգ ամսվա Արեգ օրը,
կամ գարնան առաջին օրը,
նախաքրիստոնեական Հայաստանում հայերը տոնում են Վահագնի ծնունդը՝ որպես երկրային կյանքի նոր պարբերության՝ Նոր տարվա սկիզբ՝ Ամանոր:
Ձմեռը վերջնականապես կորցնում է իր ուժը եւ իրեն սահմանված ժամանակա –հատվածի վերջում
զիջում է իր տեղն Արեգակի ուժին: Բնությունը նոր զարթոնք է վերապրում, նոր կյանք նախանշում: Մարտի 21-ը, հայոց գարնանամուտ – Ամանորը, բնության գարնանային «հարության» տոնն է, որը կրկի՛ն վերադառնում է հա՛յ իրականություն:
Վահագնը
պատկերվում է սրբագործված չորս տարրերի՝ Երկինքի, երկրի, ծիրանի ծովի և ծիկակարմիր
եղեգնի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և
արեգակնային աչքերով:
Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապված է Հարդա- գողի
ճանապարհի կամ Ծիր կաթինի անվան հետ որը նաեւ կոչվել է «Արեգական հին ճանապարհ»։
Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը` գիշերը ծովում
լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի՝ Վահագնի գագաթից, երկինք է բարձրանում Վահագն –Արեգակը ,իսկ նրան հարատեւ
ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։
Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը մարտնչում է խավարի, չար ու վնասակար ուժերը
մարմնավորող վիշապների դեմ, հաղթում է եւ սանձահարում։ Այդ պատճառով էլ նրան տրվել
է Վիշապաքաղ մականունը։
Վահագնը
հայոց մեջ պատերազմի, քաջության, հաղթանակի, գերագույն
աստվածն է, ամպրոպի ու կայծակի Արեգակային
աստվածը, որից հայոց թագավորներն ու զորավարները քաջություն եւ ուժ էին ստանում եւ
պատասխանատու էին իրենց արարքի համար։
Վահագնի գլխավոր տաճարը գտնվել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա Քարքե
լեռան լանջին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է <<Մեծագանձ՝ լի ոսկով
ու արծաթով>>: Տաճարում
դրվել է Վահագնի մեծ անդրին, իսկ հարակից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ
դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է սիրո եւ գեղեցկության
աստվածուհի Աստղիկը, որի սրահը կոչվել է
«սենեակ Վահագնի»։
Մարտի 21-ը որպես նոր տարվա տոն, մեր տարածաշրջանում մեծ շուքով նշում են նաեւ այլ ժողովուրդներ: Այդ օրը, որպես
տոն, մեծ շուքով տոնում են զրադաշտները: Հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից եւ կոչվում էր
«Վարդի եւ գինու»
օր: Հետագայում զրադաշտներից
այն վերցվեց եւ ընդունվեց մահմեդականնների կողմից եւ ստացավ «Նովրուզ» անունը, որն այսօր էլ մեծ շուքով նշում են իսլամական
աշխարհում:
Շնորհավորենք հայոց մեջ գարնանամուտ-Ամանորը՝ Վահագնածնունդի խորհուրդը եւ զրադաշտական
նոր տարին եւ նովրուզը: