АРМИНФОЦЕНТР:
Накануне 100-летия геноцида армян в Османской Турции турки заново вспоминают АСАЛА - статья ветеранов организации АСАЛА Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին…
… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու (на армянском языке, Часть 2)
2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը: Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա` ուրիշ մանդատ: Ազատագրական պայքարի նախապատմությունը: 1894-1923 թթ. գործադրվեց մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը: Այդ հանցագործությունը ծրագրած, նախապատրաստած, հրահրած, իրականացրած և մասնակից բոլոր ուժերի համար 1923-1973 թթ. Հայոց ցեղասպանությունը կոծկելու, Հայոց բոլոր իրավունքները մոռացության մատնելու, ժխտելու և ցեղասպանությունը ավարտին հասցնելու նոր ծրագրեր կազմելու ժամանակահատված է: Դա ժամանակաշրջան էր, երբ համայն հայությունը պարտադրված է ապրելու "ծուռ հայելիների” թագավորությունում` Խորհրդային Հայաստանում` բոլշևիկյան կուսակցության, Սփյուռքում արևմտյան գերտերությունների մանդատի և վերահսկողության ներքո, ճիշտ այնպես, ինչպես հորդորում էր իրականացնել Մեծ Բրիտանիայի հետախույզ Լոուրենս Արաբացին` 1919-ին, Սևրի վեհաժողովից և Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի հրապարակումից մեկ տարի առաջ (1): Այն ինչ թույլատրված էր և ուղղորդված, բողոքի նամակներն էին ՄԱԿ-ին, միջազգային կազմակերպություններին, մեծ տերությունների ղեկավարներին, ինչպես նաև տարեկան ապրիլ-քսանչորսյան երթերն ու հանրահավաքները, որից անմիջապես հետո Միջազգային ընկերակցությունը կարող էր ազատ շունչ քաշել. նվազագույնը մեկ տարի Հայկական հարցերով իրենց չէին անհանգստացնելու: Հնարավոր է, այդ տարիներին արգելափակված էին անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ հիմա է, որ քաջալերվում են ճանաչման գործընթացները, որովհետև վաղուց է հասունացել ցեղասպանության դատապարտման, վնասի հատուցման ժամանակը (2): Շարունակվում էին հայերի հալածանքները Նախիջևանում, Արցախում, Ջավախքում, բուն Հայաստանում և սկիզբ էին առնում Միջին Արևելքի հայ գաղթավայրերը քայքայելու աշխատանքներն ու գործընթացները: Արևմուտքն ու ԽՍՀՄ-ը համակարծիք էին Հայկական հարցի վերարթնացումը թույլ չտալու հարցում: Կարմիր ջարդին փոխարինելու էր բերվել սպիտակը… Մի նոր Սարդարապատի զանգի ղողանջը: Ահա այս պայմաններում է, որ պետք է հնչեր մի նոր Սարդարապատի զանգի ղողանջը և դա անողը եղավ տաղանդաշատ ու բազմաչարչար հայը` Գուրգեն Յանիկյանը: Զանգը ղողանջեց և այդ ի¯նչ մեծեր էին` Գուրգեն Յանիկյան, Գևորգ Աճեմյան, Սիմոն Սիմոնյան, Լևոն Երկաթ, Կարապետ Փաշաբեզյան, որ նախագծեցին ու սկզբնավորեցին, կազմակերպեցին ու առաջնորդեցին սփյուռքահության նոր ազատագրական պայքարը աներևակայելի դժվարին պայմաններում: Այդ ի¯նչ երիտասարդներ էին` Րաֆֆի Բալյան, Հակոբ Տարագճյան, Զոհրապ Սարգսյան, Լևոն Էքմեքճյան, Մկրտիչ Մադարյան, Պիեռ Գյուլումյան, Եղիա Քեշիշյան, Զավեն Ավետյան, Գառնիկ Վահրատյան… և շատ ուրիշներ (3), որ անձնուրաց նետվեցին պայքարի հորձանուտ, երբ այդ պայքարի դաշտը թվում է ամբողջությամբ խցանված, միջազգայնացված ու տեղայնացված էր միաժամանակ և ոտք դնելու տեղ անգամ չկար այնտեղ: Առասպելական, և միանգամայն իրական հերոսներ: Ավելի քան երեք հարյուր զինված հարձակումներ թուրքական պետական ու պաշտոնական անձանց և հաստատությունների վրա, այն պետության, որ շարունակում էր ուրանալ ցեղասպանության փաստը` դրանով իսկ բռնազավթված պահելով հայության հայրենիքը և շարունակական տարագրության ու աքսորի մատնելով իր բնօրրանից բռնագաղթված մի ողջ ժողովուրդ: Կանխարգելում, թե հետևանքների վերացում: ԱՍԱԼԱ-ի պայքարի ու գործունեության մասին շատ է գրվել, մենք սակայն, այս հոդվածում կխոսենք ազատագրական պայքարի արձանագրած նվաճումների ու ձեռքբերումների մասին: Պարզապես թվարկենք դրանք. 1. Նորագույն զինյալ ազատագրական պայքարը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության դեմ բարձրացված պատնեշը փլուզեց, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն իրագործեց, իր կարգին ճանապարհ հարթեց Հայոց ցեղասպանության դատապարտման և վնասների հատուցման գործընթացների համար: 2. Ապահովեց անխափան ու կենսական կապը հայ ազատագրական պայքարի տարբեր փուլերի միջև ֆիդայական շարժման ու "Նեմեսիսի” հայ վրիժառուներից, 1960-ականների հայաստանյան ազատության և անկախության շարժման նվիրյալներից մինչև Արցախյան ազատամարտ: 3. Կանգնեց հայության բոլոր իրավունքների պաշտպանության դիրքերում և վերահաստատեց այդ իրավունքները և° հայության, և° օտարների համար: 4. Կասեցրեց անկասելի թվացող ձուլման բոլոր գործընթացները, նոր հույս ու խորհուրդ տվեց տարագիր հայությանը, հայրենիքի ազատագրության նոր ուժականություն ու բովանդակություն հաղորդեց նրա պատմական ընթացքին: 5. Գործունեության մեկ տասնամյակում հարկադրեց այնքան տեղեկատվություն, նյութ, լրատվություն, վավերագրություն հրապարակել հայերեն և օտար լեզուներով հայության և Հայաստանի մասին, որ չէր հաջողվել անել անցնող 60-տարիների ընթացքում: 6. Թուրքիային ու նրա դաշնակիցներին ստիպեց երկար ժամանակով մոռանալ հայության նկատմամբ նոր դավադրություններ մշակելու ծրագրերի մասին: 7. Արցախյան ազատամարտին օժտեց ոգեղենության մի այնպիսի ուժականությամբ, որ ի սկզբանե ապահովեց նրա հաղթական ելքը: 8. Եվ, թերևս, ամենակարևորը` հայ ազգային ազատագրական պայքարի խնդիրը ձևակերպեց նորովի, որը կարող է հնչել այսպես. Հայաստանի և հայության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելում, և ոչ թե հետևանքների վերացում: Եզրակացություն: Փաստորեն, թուրքերի և նրանց դաշնակիցների Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու, Հայկական հարցն արգելափակելու բոլոր ծրագրերը խափանված էին: Ավելին, ԱՍԱԼԱ-ն ձևակերպել էր Հայ ազգային ազատագրական պայքարը բնական ավարտին հասցնելու, ցանկացած իրավիճակում և ցանկացած միջոցներով Հայոց բոլոր ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու, հայկական բոլոր բռնազավթված տարածքներն ազատագրելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ազգային, անկախ, ինքնիշխան պետություն հաստատելու և այնտեղ Հայոց ազգահավաքն իրագործելու խնդիրները: Ահա թե ինչու, նոր ժամանակներում նոր հանցագործություններ կատարելու պարտավորությունները վերջնականապես ստանձնելուց առաջ, Նորագույն զինյալ ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքով, թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին: Այլ կերպ չէր կարող լինել: Իսկ մենք հաջորդ հոդվածում կհիշենք մարդկության և հայության հանդեպ թուրքերի և նրանց դաշնակիցների իրականացրած հանցագործությունները` առնվազն վերջին 100 տարիների ընթացքում: Ծանոթագրություն 1. Մեծ Բրիտանիայի հետախույզ Լոուրենս Արաբացի. "Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշª հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը”: "…ուրեմն պետք է բաժանենք նրանց` Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա` ուրիշ մանդատ”: "Այդ անտանելի հայերը”, Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ, "Ուխտ Արարատի”, թիվ 3 (14), հոկտեմբեր – նոյեմբեր, 2007, էջ 8-15: Տես, oukhtararati.com, amsagrer կայքում: 2. Տես, "Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը և Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը” հոդվածը: Տես, oukhtararati.com, amsagrer կայքում: 3. Մենք խորին հարգանքով ենք հիշում հայ ազատագրական պայքարի մասնակից Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներին, կազմակերպության քաղբանտարկյալներին ու նահատակներին: "Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն "Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
(опубликовано в московском Юсисапайле)
|